
ՍԱՊԾ-ը խախտումներ հայտնաբերել միայն մասնավոր մանկապարտեզում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մարտի 25-ից ապրիլի 10-ը ստուգումներ է իրականացրել ք.Երևանի 11 մանկապարտեզներում՝ մեկ մասնավոր և 10 պետական:
Վերոնշյալ 10 պետական մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ վիճակի և սննդի հետ կապված խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ 1 մասնավոր մանկապարտեզում՝ «թիվ 53 մանկապարտեզ» ՓԲԸ-ում սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել պահանջվող նորմերին: Ինչպես նաև ստուգման ընթացքում տվյալ մանկապարտեզում հայտնաբերվել է ժամկետն անց ձու, և սննդի համար նախատեսված միսը չի ունեցել անասնաբուժասանիտարական անվտանգությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ և պայմանագիր:
Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, որոնք վերացվել են մինչև ապրիլի 8-ը: