
Ռուսաստանն առանց հայտարարելու պատերազմ է սկսել. Տիմոշենկո

Ուկրաինայի Արեւելքում Ռուսաստանի գործողությունները չհայտարարված, բայց սկսված ռազմական ագրեսիա են, հայտարարել է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, հաղորդում է censor.net-ը:
«Այն, ինչ այսօր կատարվում է Դոնեցկում եւ Լուգանսկում, ցավոք, պատերազմ է, որը հայտարարված չէ, բայց դե ֆակտո Ռուսաստանի կողմից իրականացվում է Ուկրաինայի դեմ»,-ընդգծել է նա:
Տիմոշենկոն նաեւ նշել է, որ դիվանագիտական աշխարհի առաջնորդները պետք է փոխեն իրենց հռետորաբանությունը. «Հարկավոր է ասել, որ սա չհայտարարված, բայց սկսված պատերազմ է ` տարածքները գրավելու նպատակով»: Ըստ նրա` Ռուսաստանի հետ հարկավոր է խոսել բացառապես ուժի լեզվով: