Բաժիններ՝

Երևանում տեղի է ունեցել բույսերի կարանտինի համակարգող խորհրդի նիստը

ԱՊՀ անդամ պետությունների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի 2013թ.-ի դեկտեմբերի 4-ի (Մինսկ, Բելառուս) նիստի ընթացքում կայացրած որոշման համաձայն` հերթական նիստը տեղի ունեցավ Երևանում՝ 2014 թ.-ի ապրիլի 11-ին:

Բելառուսի Հանրապետության սերմերի և բույսերի պաշտպանության պետական տեսչության պետ Լ. Վ. Պլեշկոն ընտրվեց որպես համակարգող խորհրդի նախագահ:

Նիստի ընթացքում քննարկվեցին ԱՊՀ անդամ պետությունների բուսասանիտարիայի վիճակի, բույսերի կարանտինի ոլորտում համագործակցության 1992թ. նոյեմբերի 13 -ի համաձայնագրի բարեփոխման վերաբերյալ արձանագրության նախագծի, ինչպես նաև բուսասանիտարական ոլորտում համագործակցության ընդլայնման և հատուկ մոտեցում պահանջող դեպքերում համատեղ աջակցությանն առնչվող հարցեր:

Բույսերի կարանտինի համակարգող խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2015 թ.-ին Աստանայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930