ԱԺ-ում շարունակվում են կռիվները Հանրապետականի ստվերի դեմ. Միքայել Գրիգորյան
ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը գրում է. «Արդեն որերորդ օրն է ԱԺ-ում շարունակվում են կռիվները Հանրապետականի ստվերի դեմ։
Կռվում են Հանրապետականի ստվերի, Նախագահ Սերժ Սարգսյանի ստվերի, ազգային պետության ու անկախության ստվերի դեմ։ Եվ որքան էլ ջանք գործադրեն, ստվերը չի անհետանում։ Որովհետև ստվերը մնում է այնտեղ, որտեղ ժամանակին լույս է եղել։
Հանրապետականը Հայաստանի առաջին կուսակցությունն է։ Նրա հիմնադիրներն ու ղեկավարները կանգնած են եղել մեր պետության կերտման ակունքներում։ Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը, Սերժ Սարգսյանը։ Նրանք անկախության, պետականության ու հաղթանակների խորհրդանիշներն են, իսկ ի՞նչ կարաք ասեք դուք։
Հանրապետական լինելը պատիվ է, հսկայական պատասխանատվություն է, Ազգային արժանապատվություն է։
Իսկ դուք՝ ՀՀԿ-ից դուրս թռածներդ, ընդամենը քաղաքական հաճախորդներ եք, պրիչոմ շատ անկայուն։ Մի ժամանակ ծառայում էիք Հանրապետականին, այսօր՝ ուրիշներին, վաղը էլ կգնաք նոր տիրոջ մոտ՝ ոնց պահի, ստամոքսի և կարճ ուղեղի ընդհանուր շահը թելադրի։ Դուք ոչնչին հավատարիմ չեք, և ունակ չեք լինել, որքան էլ ժամանակ անցնի։
Այսօր մեծ ինտենսիվությամբ բերաններդ եք շաղ տալիս ՀՀԿ-ի հասցեին, որի կողքին ժամանակին կանգնած էիք։ Վաղը նույն եռանդով կհաչաք արդեն այլ մարդկանց վրա ու տենց շարունակ: Արդեն հոտել եք իրոք։ Ձեր միակ զբաղմունքը Հանրապետականի ստվերի դեմ կռիվն է, և դրա հաշվին դիտումներ ստանալը, ինչը ձեր մոտ սկի չի էլ ստացվում:

