Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը հնարավոր է համարել Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնումը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ եթե ապացուցվի ԱՄՆ-ում բնակվող իսլամական հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի մեղավորությունը, ապա ԱՄՆ-ը պատրաստ է կատարել նրան արտահանձնելու մասին Թուրքիայի պահանջը:

Այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեն: Նա մանրամասնել է, որ ներկա դրությամբ Գյուլենի դեմ չի հարուցվել քրեական գործ, ինչի համար էլ անհնար է նրա արտահանձնումը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ավելի վաղ չէր բացառել, որ կարելի կլինի հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը, ով միջամտում է երկրի ներքին գործերին՝ նպաստելով անկայունության տարածմանը երկրում:

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն իր հերթին հայտարարել էր, որ Գյուլենի նկատմամբ կարող է հայտարարվել միջազգային հետախուզում, ինչի համար անհրաժեշտ է դատարանի որոշում:

Տեսանյութեր

Լրահոս