
Դավութօղլուն կարծում է, որ Հայոց ցեղասպանության հարցը չի ընդգրկվի ԱՄՆ սենատի օրակարգում

Թուրքական Haber7 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հարցը չի ընդգրկվի ԱՄՆ սենատի օրակարգում.
«Այդ մասին ինձ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Քերին (ԱՄՆ պետքարտուղար): Դրա հետ կապված՝ Թուրքիան ակնդետ հետևում է իրավիճակի զարգացմանը: Եթե ԱՄՆ սենատի՝ արտաքին հարաբերությունների գծով հանձնաժողովի ընդունած «Հայոց ցեղասպանության» մասին բանաձևն ընդգրկվի Սենատի օրակարգում, ապա Թուրքիան չի լռի»:
ԱՄՆ սենատի՝ արտաքին հարաբերությունների գծով հանձնաժողովը Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևն ընդունել է ապրիլի 10-ին՝ Սենատին կոչ անելով միանալ դրան: