Բաժիններ՝

Խորհրդակցություն գյուղնախարարի մոտ

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը համակարգի պատասխանատուներին ներկայացնելով ՀՀ նոր վարչապետի նշանակման հետ կապված տեղեկատվությունը, կոնկրետ հանձնարարականներ է տվել նրանց, պահանջելով առանձնահատուկ ուշադրություն դարձնել աշխատանքային կարգապահության պահպանմանն ու նախատեսված միջոցառումները սահմանված ժամկետներում ու բարձր որակով իրականացմանը։ Այդ թվում՝

•           Գարնան գյուղատնտեսական աշխատանքների գրաֆիկների պահպանումը։

•           Ցրտահարությունից տուժած համայնքներին օժանդակություն ցուցաբերելու ՀՀ կառավարության որոշման պահանջների կատարումը։

•           Սերմացուի, դիզելային վառելիքի և պարարտանյութի տրամադրման պետական աջակցության ծրագրերի իրականացման ժամկետների ապահովումը։

Նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է ապրիլի 15-ից մարզերում սկսել ցրտահարությունից տուժած տնտեսություններին սերմացուի բաշխման աշխատանքները։

Խոսելով կառավարության կազմի հետ կապված նոր մոտեցումների մասին, նախարարի պաշտոնակատարը կրկին հիշեցրել է նախատեսված ծրագրերի իրականացման գործում անձնական պատասխանատվության կարևորությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս