Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանի նշանակումը անտրամաբանական զարգացման տրամաբանական շարունակությունն էր. 1in.am

«Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ:

Պարոն Իշխանյան, երեկ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը: Քաղաքական վերադասավորումներում լուրջ վտանգներ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ:

– Իրավական պետության տեսանկյունից, եթե պետությունը շարժվում է անտրամաբանական ճանապարհով, երբ կեղծվում են ընտրությունները, երբ գոյություն չունի իշխանության տարանջատում՝ դատական և այլն, ես սա համարում եմ երկրի անտրամաբանական զարգացում, և այդ անտրամաբանական  զարգացման տրամանաբական շարունակությունն էր, որ պետք է վարչապետ նշանակվեր Հովիկ Աբրահամյանը:

Ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը… նախ հիշենք ՀՀԿ-ի պատմությունը: Աշոտ Նավասարդյանի՝  մեր անկախության մարտիկներից մեկի ստեղծած ՀՀԿ անկախության գաղափարը այսօր այդ նույն կուսակցությունը բացատրում է, թե ինչքան ճիշտ է դա կորցնելը: Այդ կուսակցության մեջ անկախության  գաղափարի կրողներ կամ այլևս չկան, կամ հարմարվել են իրավիճակին, կամ դարձել մարգինալ:

Իրականում ՀՀԿ-ում, ինչպես ժամանակին ՀՀՇ-ում, սկսել են իշխել կարիերիստ կաշառակերները և բիզնես-ներկայացուցիչները՝ իրենց կոռուպցիան պահելու համար: Կա մի փոքր մաս՝ պայմանականորեն ասած՝ երիտասարդ հանրապետականներ: Հայտնի է, որ մրցակցություն էր գնում այդ երկու թևերի միջև: Բնականաբար, ինչ-որ ժամանակ հետո պետք է հաղթեր ավելի հզոր թիմը, որն ունի  ֆինանսական ավելի մեծ միջոցներ և ավելի մեծ մարդկային ռեսուրսներ, ինչպես նաև, պայմանական ասած, զինված ուժեր՝  թիկնապահներ:

Պարզ է, որ երիտթևը պետք է պարտվեր, որի ներկայացուցիչը Տիգրան Սարգսյանն էր: Ամեն ինչ ընկավ իր տեղը, իշխանությունը վերջնականապես անցավ քրեաօլիգարխիկ համակարգի ձեռքը, և սա սպասելի էր. երբ երկրում չի գործում օրենքը, գործում են այսպիսի մեխանիզմները: Սա շատ ցավալի էր: Այն պարագայում, երբ Հայաստանում չկա հստակ գաղափարախոսություն, գաղափարների բանավեճ… խոսքը նույնիսկ  արևմտամետության և ռուսամետության մասին չէ, խոսքը վերաբերում է ձախակողմյան, աջակողմյան հարցերին:

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս