
Նրանք չեն լինի կառավարությունում

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ բացի Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանից և Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից, նոր կառավարության կազմում կարող են չլինել նաև Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Ըստ մեր աղբյուրի՝ նոր կառավարությունում Սփյուռքի նախարարությունը դարձյալ կղեկավարի Հրանուշ Հակոբյանը: