Բաժիններ՝

Դադարեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի պահեստի շահագործումը. պահեստը նաև կապարակնքվել է

ՀՔՏՀԱ տեսչական մարմինը դադարեցրել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի պահեստի շահագործումը. պահեստը նաև կապարակնքվել է

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից ստուգում է իրականացվել ՀՀ, քաղաք Երևան, Դավթաշեն 𝟒-րդ թաղամաս, 𝟑𝟐 հասցեում շահագործվող «Ծիրան Մարկետ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող սուպերմարկետում։

Ստուգման արդյունքում առևտրային սրահում և պահեստային հատվածում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների շուրջ երկու տասնյակին հասնող խախտումներ։

Առևտրի սրահում արձանագրված խախտումների մասով Տեսչական մարմնի կողմից տրվել է կարգադրագիր՝ սեղմ ժամկետներում վերացնել արձանագրված խախտումները, իսկ պահեստային հատվածում հաշվի առնելով արձանագրված խախտումների ռիսկայնությունը և վտանգավորությունը՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում ամբողջությամբ դադարեցնել ՀՀ, քաղաք Երևան, Դավթաշեն 𝟒-րդ թաղամաս, 𝟑𝟐 հասցեում գործող պահեստի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացված որոշման հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակում կապարակնքվել է նշված հասցեի պահեստի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31