Բաժիններ՝

Ուկրաինայում լարված իրավիճակը պահպանվում է. Տիմոշենկոն ժողովրդական դիմադրություն է ստեղծում

Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն մտադիր է ժողովրդական դիմադրության շարժում ստեղծել եւ անձամբ գլխավորել այն, հաղորդում է «Интерфакс» գործակալությունը` վկայակոչելով  ապրիլի  14-ի երեկոյան ուկրաինական ICTV հեռուստաալիքին  տված նրա հարցազրույցը:

«Ես որոշել եմ բառացիորեն այս րոպեից անել ամեն ինչ` աջակցելու համար դիմադրության ժողովրդական շարժմանը, որը հարկավոր է ստեղծել այն անձանցից, ովքեր կամավոր կերպով պատրաստ են հիմա պաշտպանել Ուկրաինան»,-հայտարարել է Տիմոշենկոն:

Նա նաեւ նշել է, որ շարժման մեջ կընդգրկվեն զինվորականներ եւ նախկին հատուկջոկատայիններ եւ ավելացրել է, որ ապրիլի 15-ի առավոտյան կանցկացնի շտաբի առաջին նիստը:

Տիմոշենկոն նաեւ հայտարարել է, որ Կիեւի կենտրոնում հարյուրավոր զինված անձինք շրջափակում են խորհրդարանի շենքը եւ կոչ է արել պատգամավորներին` անհապաղ գնալ ռադայի մոտ: «Սկսվում է նույն սցենարը, ինչ Դոնեցկում»,-հայտարարել է նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս