Բաժիններ՝

ՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասին

ՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասին
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահվան 2500 դեպք է գրանցվել, որոնք կեսը՝ վերջին 20 օրվա ընթացքում։ Համաճարակը շատ արագ է տարածվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով էբոլայի հարցով ՄԱԿ-ի ավագ համակարգող Ժուլիեն Հարնեյսին։

«Համաճարակն ընդլայնվում է սրընթաց կերպով։ Այն այսօրվա դրությամբ ​​ընդգրկում է Ֆրանսիայից ավելի մեծ տարածք։ Մահվան 2500 դեպքերի կեսը տեղի է ունեցել վերջին 20 օրվա ընթացքում», – Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ համաճարակը զսպելու համար անհապաղ անհրաժեշտ են լրացուցիչ ռեսուրսներ։ Համաճարակը բռնկվել է այն ​​տարածքում, որտեղ 30 տարի շարունակ ընթանում է զինված հակամարտություն, և այնտեղ հումանիտար կարիքները «հսկայական» են, հավելել է նա։

Օգոստոսի 20-ին Կոնգոյի Դ​​եմոկրատական Հանրապետութան հանրային առողջապահության ազգային ինստիտուտը հաղորդել է, որ երկրում էբոլայից մահացել է 2476 մարդ։ Վիրուսով հիվանդացության հաստատված դեպքերի թիվը հասել է 5208-ի, սակայն ըստ երկրի առողջապահական իշխանությունների՝ հիվանդացության պաշտոնական ցուցանիշը կարող է կազմել փաստացի դեպքերի 30-40 տոկոսը։

Մայիսի 15-ին հայտարարված էբոլա տենդի բռնկումը տարբերվում է նախորդ բռնկումների մեծ մասից, քանի որ այս վիրուսի նոր շտամի՝ Բունդիբուգյոյի դեմ չկան հաստատված պատվաստանյութեր կամ բուժման մեթոդներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31