
ԱՄՆ-ի պատժամիջոցների պոտենցիալ զոհեր կարող են դառնալ 63 հազար Սերգեյ Իվանովներ

ԱՄՆ-ն Մոսկվային նոր պատժամիջոցներով է սպառնում եւ Եվրոպային եւս կոչ է անում նույն կերպ վարվել, սակայն այդ պատժամիջոցները մի շարք ռուսաստանցիների ոչ թե վախեցրել, այլ զարմացրել են, հաղորդում է RT-ն:
Մասնավորապես` ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի նկատմամբ ամերիկյան իշխանությունների կողմից կիրառած պատժամիջոցների պատճառով ռուսաստանցի լրագող Սերգեյ Իվանովը չի կարողացել սպորտային կոշիկ գնել ամերիկյան համացանցային խանութից:
Նման անուն-ազգանուն ունեցողները Ռուսաստանում բավականին շատ են: Ռուսաստանյան պոպուլյար սոցիալական ցանցերից մեկում ավելի քան 60 հազար օգտատեր է գրանցված Սերգեյ Իվանով անուն-ազգանունով:
Պատվերը կատարելիս` լրագրող Սերգեյ Իվանովին տեղեկացրել են, որ նա չի կարող ստանալ ծանրոցը, քանի որ նրա անունն ընդգրկված է «սեւ ցուցակում»: