Ուկրաինայից օրինակ վերցնելու հորդորները չպետք է մտահան անեն, որ մեր Մայդանը` Ազատության հրապարակը, ամբողջ աշխարհի ուշադրության կիզակետը գրավեց, երբ դեռևս հյուսիսի բևեռը կայսրության հանգամանք էր վայելում թե՛ իրողապես եւ թե՛ իրավական առումով: Քաղաքագիտական տեսաբանությունը նույնիսկ այնպիսի վերլուծումներ էր կատարում, որ Խորհրդային Միության փլուզման առաջին ճեղքերի տեսանելիությունը արձանագրվեց Ղարաբաղի հարցով հայության պոռթկումներով:
Ուկրաինայի տարածքում զորքերի տեղակայում ծրագրվում է իրականացնել «մինչեւ այդ երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի կայունացումը»:
Մարտի 1-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց Ճանապարհային ոստիկանություն և աշխատանքային խորհրդակցություն ացկացրեց ղեկավարության ու ստորաբաժանումների պատասխանատուների հետ:
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարամազանովը, news.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքում հնչեցրած այն տեսակետին, թե Գագիկ Ծառուկյանն ինչո՞վ է պակաս Բիձինա Իվանիշվիլիից, նշել է, թե Տեր-Պետրոսյանը շանսեր ունի Ծառուկյանի խոսնակը դառնալու:
2013 թ. դեկտեմբերի 5-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել Ա. Հովհաննիսյան փողոցի 18 շենքի մի բնակարանից ոսկյա զարդեր, 60.000 դրամ, 2 ֆոտոխցիկ և բջջային հեռախոս գողանալու մասին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայաստանում «Էյ ջեյ էյ հոլդինգ» ընկերության տարածք, որտեղ ստեղծվում է մասնագիտացված ոսկերչական, ակնագործական և ժամագործական ազատ տնտեսական գոտի:
Քիչ առաջ Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ դրեցին երթի մասնակից քաղաքացիները: Մարտի 1-ի զոհերի հիշատակին ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհեցին նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ու «Ժառանգություն» կուսակության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ազատության հրապարակից երթով դեպի Մյասնիկյանի արձան շարժվող հանրահավաքի մասնակիցները այս պահին լուռ, բռունքները վեր պարզած անցնում են Գրիգոր Լուսավորիչ փողոցով: Հանրահավաքի կազմակերպիչները մեխակներ են բաժանում ցուցարարներին:
Չորս տարի շարունակ Եվրոասոցացման ճանապարհով խրոխտաբար ընթացող Հայաստանի իշխանությունները մեկ օրում կտրուկ շրջադարձ կատարեցին և պատրաստակամություն հայտնեցին անդամակցելու Մաքսային միությանը։
Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարեց, թե չի ասում՝ երբ է տեղի ունենալու հաջորդ հանրահավաքը: Հասկանալի է, որ պետք է սպասել պատասխանին:
«Փառապանծ գեներալի բնորոշմամբ՝ վերջին բոլշևիկը պետք է հեռանա»,- այսօրա հանրահավաքում մեջբերելով գեներալ Մանվել Գրիգորյանին՝ հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա նշեց, թե իր խորին համոզմամբ՝ իշխանափոխության պահը ՀՀ-ում լիովին հասունացած են, քանի որ առկա են դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները:
Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց, ում հաջողվեց փափուկ իշխանափոխություն իրականցնել, կամ նրանցից, ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիևում: ժամանակն է, որ բոլոր քաղաքական ուժերը հասարակական կազմակերպությունները, քաղաքական շարժումները, պետական ապարատի գիտակից զանգվածը՝ հոգով ու ոտքով ընկալեն ՀՀ փրկության համար ներկայումս ստեղծված գերնպաստավոր պահի իմաստը, որովհետև պահը կորցնելու պատասխանատվությունը ընկնելու է բոլորիս վրա:
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների համագրծակցությունը համարում է սերտ: Ըստ նրա՝ հենց այդ սերտ համագործակցության շնորհիվ իշխանությունները քաղաքական դաշտում հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ:
ՀԺԿ նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը Ազատության կազմակերպված ՀԱԿ հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Մարտի մեկի ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի: Նա նշեց, որ Մարտի մեկի ոճրագործության էջը կփակվի միայն այն ժամանակ, երբ դատարանի առջև կկանգնեն ոճրագործության կազմակերպիչները, որոնք մինչ օրս պատասխան չեն տվել:
Ձեր այո-ն նշանակում է, որ ՀՀ-ում բոլորի համար եկել է կողմնորոշման պահը, բոլորը պետք որոշեն՝ ժողովրի հե՞տ են, թե՞ Սերժ Սարգսյանի: Այսօրվանից մեկնարկող քաղաքական գարունը դառնալու է Հայաստանի ճշմարտության պահը:
Ազատության հրապարակում շարունակվում է ՀԱԿ կազմակերպած հանրահավաքը: Հանրահավաքին, բացի ՀԱԿ անդամներից, մասնակցում են նաև ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանն ու Վահե Էնֆիաջյանը: Ներկա է նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հանրահավաքի ընթացքին հետևում է ոչ թե հարթակից, այլ՝ ժողովրդի շարքերում:
Որոշ անձինք և ԶԼՄ-ներ այսօր հայտարարություն են տարածել, թե իբր հանրապետության մարզերից մայրաքաղաք եկող որոշ Ճանապարհներ փակ են:
Հրանտ Բագրատյանը նաև նախազգուշացրեց. «Եթե մենք ոչինչ չենք փոխելու, իզուր ենք հավաքվել, կամ մենք փոխում ենք, ու այստեղ Ռուսաստանի գործոն չկա ու սա միակ դեպքն է, որ ՌԴ-ն կուզենար, որ այստեղ որևէ ժողովրդավարական շարժում հաղթեր, հեչ դեմ չէր լինի, դրան, հավատացեք՝ չխաբվեք, կամ՝ մնում է նույնը»:
Վեց տարի առաջ այս օրը ՀՀ իշխանությունները որոշեցին օգտվել զենքի ուժով իշխանությունը պահելու հնարավորությունից, որի արդյուքնում տասը անմեղ անձինք զոհվեցին: Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավի ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը: Նա նշեց, թե գործող իշխանությունները Հայաստանը տարան կործանման, քանի որ վերջին վեց տարիների ընթացքում ՀՀ-ից 246.000 մարդ հեռացավ:
Լյուդմիլա Սարգսյանի խոսքով՝ քանի դեռ չեն պատժվել մարտիմեկյան ողբերգությունն իրականացրած հանցագործները, Ազատության հրապարակը լիքն է լինելու և ըմբոստ:
Իշխանությունները փակել են Երևան մտնող ճանապարհները, որպեսզի մարդիկ չմասնակցեն ՀԱԿ կողմից Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին: Քիչ առաջ այս մասին Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Այսպիսով, ակամայից ՀԱԿ-ը Մարտի 1-ի «իրավահաջորդից» դառնում է նաև Մարտի մեկի մեղսակից: Համենայնդես, այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱԿ-ը պաշտոնապես չի հրաժարվել Մարտի 1-ի վերաբերյալ իր փաստացի՝ փաստաթղթավորված գնահատականից:
Ազատության հրապարակում ՀԱԿ հրավիրած հանրահավաքը մեկնարկեց ՀՀ օրհներքի ներքո: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը թվարկեց տասը զոհերի անունները, ապա նշեց, թե այսօր Ազատության հրապարակում են տասը զոհերի ծնողները, ամուսինները: Էդիկ Հարությունյանը, ով Մարտի մեկի զոհ Սամվել Հարությունյանի հայրն է, հարթակից հայտարարեց, թե ինքը զոհվածի ծնող լինելուց բացի՝ նաև այս երկրի քաղաքացի է և մասնակցում է հանրահավաքին:
Ազատության հրապարակում մեկնարկել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հրավիրած հանրահավաքը, որին կարող եք հետևել «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ հեռարձակմամբ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզ:
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը քիչ առաջ ԵՄ դրոշը ձեռքին մոտեցավ Բաղրամյան 26-ում հավաքված երթի մասնակիցներին: Հիշեցնենք, որ ավելի վաղ նա Գրիգոր Լուսավորիչ փողոցում հանդիպել էր երթի մասնակիցներին. նա այդ ժամանակ ավտոմեքենայից էր դուրս պարզել ԵՄ դրոշը:
Այդ ժամանակ ես աշխատում էի «Նաիրի» հրատարակչությունում, ժամանակակից գրականության բաժնի վարիչն էի: Նրա առաջին գիրքը տպագրվեց իմ խմբագրությամբ: Ես հիշում եմ, որ այդ տարիներին (Լևոնը, իհարկե, ահավոր համեստ մարդ էր), երբ որ ներկայացնում էր գիրքը, ես կարդալուց հետո ընդամենը մի նախադասություն էի ասել. «Լևոն, դու լավ ես գրում»: Տարիներ հետո, երբ իրար հանդիպեցինք, Լևոնը մոտեցավ ինձ, ասաց. «Դու հիշո՞ւմ ես, ինձ մի շատ կարևոր բան ասեցիր, որն ինձ համար ճակատագրական եղավ»: Ես, ճիշտն ասած, չէի հիշում: Ասացի՝ «այդ ի՞նչ խելոք բան եմ ասել», ասաց. «Դու ինձ ասացիր` լավ ես գրում, և դա ինձ շատ ոգևորեց»:
«Բազմիցս հայտարարել եմ, որ ԲՀԿ ղեկավարությունը մեղսակից է Մարտի 1-ի համար՝ սկսած այն ժամանակվա ԱԳ նախարար Վարդան Օսկանյանից: Ավելին՝ ԱԺ-ում նաև հնչեց կարծիք, ինչին ես համաձայն եմ, որ՝ ԱԺ մեծամասնությունը ամեն ինչ անում է, որ Մարտի 1-ը կոծկեն»:
Շոկոլադե սալիկի մասին Դիլանի հեղինակած Chocolate Bar գրքի վաճառքի շնորհիվ հաջողվել է հավաքել 750.000 դոլար:
ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ դեպքեր, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերերն իրենց պատկանող տրանսպորտային միջոցները չեն շահագործում և ներկայումս ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար ենթարկվում են վարչական պատասխանատվության: