Ինչ-որ իմաստով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում կար նաև այն մեսիջը, որ Գագիկ Ծառուկյանը դառնա ընդդիմության առաջնորդ, որովհետև, եթե անմիջապես համեմատում ենք Իվանիշվիլիի հետ, նա իսկապես դարձավ վրացական ընդդիմության առաջնորդ: Բայց եթե Տեր-Պետրոսյանի խոսքը կոնտեքստից չկտրենք, ապա տեսանելի կլինի, որ նրա մեսիջները հետևյալն են՝ ՀԱԿ-ը չի հավակնում անպայման իր շուրջը հավաքելու, և նույնն, ի դեպ, ԲՀԿ-ի պարագայում է:
Փաստորեն, սեփական փրկության համար «թռնելն» արդարացված է, սակայն, երբ խոսքը պետության մասին է, կարելի է թողնել, որ այն խորտակվի մինչև վերջ: Մինչև իսկական անշրջելիություն:
Նախորդ տարվա օգոստոսին՝ էջմիածինցի Լուսինե Դավթյանը ամուսնու կողմից դանակահարվելուց և սպանվելուց առաջ քանիցս փորձել էր ոստիկանությունում դիմում գրել ամուսնու վարքի մասին, սակայն ամեն անգամ ոստիկանները նրան հորդորել են չգրել:
40 միլիոնի գողություն` շուրջ 50 բնակարանից: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Ուկրաինայի և´տնտեսական, և´ քաղաքական դրությունը կոլապսային վիճակում է: ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարաբերութունների ապագան անորոշ է:
Արդեն մեկ ամիս է՝ Շիրակի մարզում մեկնարկել է գարնանացանի կազմակերպման համար անհրաժեշտ սերմերի տրամադրման գործընթացը: Այն 2010 թվականից սկսած՝ իրականացվում է ՀՀ կառավարության Սերմնաբուծության և սերմնարտադրության ծրագրի շրջանկներում:
Մարտի 1-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 127 տանը հրդեհ է:
Թմրամիջոցը կալանավայր չհասավ: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
«Ռուսաստանը կանգնած է Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի մասնակցության շեմին, ինչը քաղաքական գործիչների ոչ կոմպետենտ գործողությունների արդյունքն է»:
Իմ մի քանի տասնյակ հրապարակումները ներկայացրել են մեր ժամանակների արտասովոր ոճրագործ Սուրիկ Խաչատրյանի` տխրահռչակ Լիսկայի եւ նրա բանդայի կատարած բազմաթիվ հանցագործությունները, որոնց մեծ մասը առանձնակի ծանրության հանցագործություններ են, ճչացող փաստ- ապացույցներ:
Ավազակային հարձակում բենզալցակայանում, փախուստ զուգարանից և ինքնավնասման փորձ: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Քաղաքական ուժերի միասնական հանրահավաքը պետք է, որ ՌԴ իշխանությանը ցույց տան, որ Տիգրան Սարգսյանից դժգոհ է ոչ միայն ԲՀԿ-ն, այլ բոլոր ոչ իշխանական ուժերը՝ գումարած նրանց հետևում կանգնած մարդիկ, ովքեր պահանջում են վարչապետի հրաժարականը: Նման մասսայական բողոքի ակցիան կստիպի Պուտինին փոխել իր դրիքորոշումը ՀՀ վարչապետի նկատմամբ:
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը քննարկվում է. «Սեղանի վրա մի քանի տարբերակ է` ներառյալ վիզայի ռեժիմի ազատականացման վերաբերյալ բանակցությունների սառեցումը կամ Սոչիում G8-ի գագաթնաժողովի նախապատրաստման կասեցումը»:
Այդ անօթեւանները հիմնականում ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակներում և երբևէ բնակարան ունենալու հույս չունեն:
«Ուկրաինան Ռուսաստանից դեպի եվրոպական շուկա գազի արտահանման տրանզիտն է և, բնական է, որ «Գազպրոմն» առաջին հերթին հայտնվեց հարվածի տակ: Առաջիկա օրերին ռուսական ռուբլու փոխարժեքի անկումը կշարունակվի: Սրանք շատ լուրջ խնդիրներ են և լուրջ հետևանք կթողնեն ռուսական տնտեսության վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետհամալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ երկրի հարավ-արևմուտքում գտնվող Կունմինի երկաթգծի կայարանում տեղի ունեցած աննախադեպ սարսափազդու ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ մարդկային զոհերի և բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել:
«Ղրիմում մեզ իրար դեմ հանել չի հաջողվի»:
«Զարգացումները հարափոփոխ են, իրավիճակն այնքան արագ է փոխվում, որ կարծում եմ դրանց հետ կապված որևէ կանխատեսում անելը շատ անշնորհակալ գործ է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը
Ռուսաստանի և Ուկրաինայի տնտեսություններին շատ բարդ ժամանակներ են սպասվում: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը, ռուս-ուկրաինական հարաբերությունների սրումը բացասական ազդեցություն կունենա նաև Հայաստանի տնտեսության վրա, ինչը տարբեր ձևով կդրսևորվի՝ թե´ տրանսֆերտների, թե´ այնտեղ հայազգի աշխատողների վրա և այլն:
1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշաններ արձակելու հատուկ սարքավորում, 18 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 51-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:
Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատար Ալեքսանդր Վիտկոն վերջնագիր է ներկայացրել Ղրիմում ուկրաինական զինված ուժերին՝ մինչև մարտի 4-ի ժամը 5-ը (Երևանի ժամանոկով՝ 7:00) ՂրԻմի իշխանություններին հանձնվելու համար: Այս տեղեկությունը BBC-ի ուկրաինական ծառայության հետ զրույցում հաստատել է Ղրիմի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովը:
«Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը, և Գագիկ Ծառուկյանը մի բան էլ ավել են»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համեմատական հարցադրմանը, թե «ինչո՞վ է պակաս Գագիկ Ծառուկյանը Իվանիշվիլիից»:
Փետրվարի 28-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Իսահակյան փողոցից ՔՀԳՎ բերման են ենթարկել 1962 թ. ծնված Սևդին Ա.-ին, որը 2012 թ. մայիսի 14-ից ՌԴ Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցներ կամ հոգեգործուն նյութեր ապօրինի պատրաստելու, պահելու, իրացնելու մեղադրանքով:
Պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար, մարտի 4-ին հոսանքազրկումներ կլինեն:
Մարտի 4-ին, 7-ին օրվա երկրորդ կեսին, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Իշխանական վերնախավում պարզել են, որ Կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարում են նաև որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր իրենց համակարգման ներքո ունեն մեծաթիվ աշխատողներ: Խոսքը վերաբերում է հատկապես նախարարներին:
Մարտի 2-ին, ժամը 22.20-ին, Երևանի Դավիթաշենի 1-ին փողոցի տներից մեկի ավտոտնակում կայանված և շարժիչն անջատված վիճակում գտնվող «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետընթաց շարժվելով` վրաերթի է ենթարկել վարորդին:
2014 թ. փետրվարի 28-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատաքննությունը:
Առնվազն տարակուսանք է հարուցում այն փաստը, որ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը բուռն էնտուզիազմ է դրսևորում գործատու կազմակերպությունների շահերը «Գազպրոմ Արմենիա»-ից ջանասիրաբար պաշտպանելու հարցում և իրեն ընձեռված ամբիոններից արված ոչ մասնագիտական հայտարարություններով փորձում է ապակողմնորոշել հանրային կարծիքը: Մեր համոզմամբ, հիշատակված «շան գլուխը» թաքնված է հենց Գագիկ Մակարյանի անձնական դրդապատճառների ետևում: Այն ուրիշ տեղ փնտրել պետք չէ:
Մարտի 1-ին, ժամը 04.50-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Փափազյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Գևորգ Մ.-ին և 1981 թ. ծնված Էդուարդ Օ.-ին: