
Ստեփան Դեմիրճյան. Մարտի մեկի ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի

ՀԺԿ նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը Ազատության կազմակերպված ՀԱԿ հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Մարտի մեկի ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի: Նա նշեց, որ Մարտի մեկի ոճրագործության էջը կփակվի միայն այն ժամանակ, երբ դատարանի առջև կկանգնեն ոճրագործության կազմակերպիչները, որոնք մինչ օրս պատասխան չեն տվել:
«Առ այսօր որևէ մեկը պատասխան չի տվել: Մարտի մեկի ոճրագորուծությունը կեղծված ընտրությոնների արդյունքն է: Որևէ ընդդիմություն բազամահազարանոց հանրահավաքներ չէր կարող անցկացնել, եթե հասակարությունն ընդունած լիներ ընտրությունների արդյուքները: Եթե ժամանակին պատժվեին նախորդ ընտրությունները կեղծած անձինք, եթե 2004թ. խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությոըն կազմակերպած անձինք պատժվեին, Մարտի 1 չէր լինի: Մեր երկրում չէր լինի այս վիճակը, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը»,- հայտարարեց նա:
Ս. Դեմիճյանի խոսքով՝ Հայաստանում արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա, որովհետև երկրում առկա է աղքատության, գործազրկության, արտագաղթի աճ, ավելացել է արտաքին պարտքը, վերացվում է փոքր և միջին բիզնեսը: «Իսկ վարչախումբը զբաղված է իր մերձավորների բիզնես շահերը պաշտպանելով: Լավագույն բիզնեսը դարձել է իշխանությունը: Այս իրավիճակը պետք է փոխենք: Սկսենք ժողովրդավարական ընտրություններ անցկացնել, ազատ ընտրությունների միջոցով վստահելի իշխանության ձևավորումն ապահովենք»,- եզրափակեց նա: