Բաժիններ՝

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը հավանության է արժանացրել Ղրիմ զորքեր մտցնելու նախաձեռնությունը

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի զինված ուժերն օգտագործելու թույլտվություն  է տվել, հաղորդում է «Գազետան»: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  նման թույլտվություն ստանալու համար դիմել էր Դաշանային խորհրդին:

Խոսքը Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում զորքերի օգտագործման մասին է: Փաստաթղթում նշվում է,  որ տվյալ միջոցառումն անհրաժեշտ է արտակարգ իրավիճակի հետ կապված, որը սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների, ինչպես նաեւ Ղրիմի տարածքում տեղակայված զինվորականների համար:

Ուկրաինայի տարածքում զորքերի տեղակայում ծրագրվում է իրականացնել «մինչեւ այդ երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի կայունացումը»:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31