Արամ Մանուկյան. Ինչքան էլ փակեք ճանապարհները՝ գալու են, հրապարակը այսօր ծով է տալու

Իշխանությունները փակել են Երևան մտնող ճանապարհները, որպեսզի մարդիկ չմասնակցեն ՀԱԿ կողմից Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին: Քիչ առաջ այս մասին Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: «Ճանապարհները փակում են, բայց մեկ է՝ էս հոսանքի դեմը առնել չի լինի, գողերը պետք է գնան, հանցագործները պետք է պատժվեն, ինչքան էլ փակեք՝ գալու ենք ու գալիս են արդեն ու հրապարակը այսօր ծով է տալու,- նշեց նա, ապա ավելացրեց,- Ես ուզում եմ մեր երախտիքի խոսքը ասել զոհերի ծնողներին, մեր ներողության խոսքը ասել իրենց, որ իրենց երեխաներին սպանողները դեռ պտտվում են ազատության մեջ, ազատ վայելում են պաշտոններն ու արևը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31