Ի՞նչ առնչություն ունեն միամյանց հետ Մարտի 1-ն ու ԵՄ-ն
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը քիչ առաջ ԵՄ դրոշը ձեռքին մոտեցավ Բաղրամյան 26-ում հավաքված երթի մասնակիցներին: Հիշեցնենք, որ ավելի վաղ նա Գրիգոր Լուսավորիչ փողոցում հանդիպել էր երթի մասնակիցներին. նա այդ ժամանակ ավտոմեքենայից էր դուրս պարզել ԵՄ դրոշը:
168.am-ի հարցին, թե ի՞նչ առնչություն ունեն միամյանց հետ Մարտի 1-ն ու ԵՄ-ն, Պարույր Հայրիկյանը պատասխանեց, թե ԵՄ-ն կանխարգելում է Մարտի 1-ի և Ուկրաինայի նման դեպքերը: Նա նշեց, որ եվրոպական արժեքների ընդունումը նշանակում է Մարտի 1-ի, ինչպես նաև ուկրաինական դեպքերի բացառում:
Հայրիկյանը նաև հայտարարեց. «Եթե չլիներ 1996թ. և Լևոն Տեր-Պետրոսյանը, ապա Մարտի 1 չէր լինի»: