Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանը ճանապարհային ոստիկաններին հրահանգել է օգնել քաղաքացիներին

Մարտի 1-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց Ճանապարհային ոստիկանություն և աշխատանքային խորհրդակցություն ացկացրեց ղեկավարության ու ստորաբաժանումների պատասխանատուների հետ: Մինչ այդ, ծանոթանալով տեսանկարահանման միջոցներով հայտնաբերված խախտումների արձանագրման բաժանմունքի աշխատանքին, Վլադիմիր Գասպարյանը ճանապարհային ոստիկաններից պահանջեց առավելագույն սկզբունքայնություն` երթևեկության վերահսկման գործում: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ճանապարհային երթևեկության կարգավորման, դպրոցամերձ տարածքներում և կանգառներում ծառայության ուժեղացման, փողոցների գծանշման և ճանապարհային երթևեկության նշանների համակարգի թարմացման ու ամբողջացման, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության խորացման և մի շարք այլ հարցեր: Ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ տվեց աշխատանքում իրենց տրանսպորտն օգտագործող գյուղացիների հանդեպ հատուկ վերաբերմունքի, շինանյութ տեղափոխող բեռնատարների երթևեկը վերահսկելու, մեքենաների կայանման կանոնների պահպանումը խստացնելու վերաբերյալ: Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով տարիներ շարունակ օրինական կերպով չփաստաթղթավորված տրանսպորտային միջոցների ցավոտ հիմնախնդրին՝ հրահանգեց այդ հարցում օգնել քաղաքացիներին և նրանց ազատել ավելորդ քաշքշուկներից: Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը եղավ ճանապարհային երթևեկության տեսադիտարկման կենտրոնում, ծանոթացավ աշխատանքի ընթացքին, մասնագետների հետ քննարկեց դիտարկումն ավելի արդյունավետ օգտագործելու հնարավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս