Հրանտ Բագրատյանը՝ Ջոն Հեֆերնին. Նեղանում ա, թող նեղանա, ես ասում եմ՝ Հեֆերնին, ձեր լավագույնը թող կպնի ձեզ
«Որևէ թշնամի ժողովրդի նկատմամբ չէր կարող վարվել այնպես, ինչպես մեր իշխանությունները»,- քիչ առաջ Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Պատգամավորը հիշեցրեց նախագահ Սերժ Սարգսյանի այն խոստումները, որոնք նա տվել էր ընտրվելուց առաջ: «Ձեռքիս վեց տարի առաջվա Սերժ Սարգսյանի խոստումներն են, խոսք է տվել, օրինակ, որ համախառն ներքին արդյունքը կկրկնապատկվի, բայց կրկնապատկելու փոխարեն ՀՆԱ-ն առաջին ժամկետում ավելացել է միայն հինգ տոկոսով: Ս. Սարգսյանը խոսք էր տվել, որ տարեկան ներդրումների ծավալը կհասցնի 4 մլրդ դոլարի, բայց տասն անգամ պակաս է: Խոսք էր տվել, որ աշխատավարձը կրկնապատկի, բայց չարեց:
Ու ասում էր՝ «Առաջ, Հայաստան», ասում էր՝ չե՞ք ուզում՝ փոխվի…»,- նշեց նա:
Հ. Բագրատյանը Հայաստանի տնտեսությունը համեմատեց «ծակ կամ դանայան տակառի հետ», ապա շեշտեց. «Բերում են սանիկներին, երեխեքին պաշտոններ են տալիս, դրանց կանանց դնում են գործի. որևէ ձևով որևէ բան փոխել անհնարին է այս վիճակում»:
Հրանտ Բագրատյանը նաև նախազգուշացրեց. «Եթե մենք ոչինչ չենք փոխելու, իզուր ենք հավաքվել, կամ մենք փոխում ենք, ու այստեղ Ռուսաստանի գործոն չկա ու սա միակ դեպքն է, որ ՌԴ-ն կուզենար, որ այստեղ որևէ ժողովրդավարական շարժում հաղթեր, հեչ դեմ չէր լինի, դրան, հավատացեք՝ չխաբվեք, կամ՝ մնում է նույնը»:
Ինչ վերաբերում է Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգին, ապա Բագրատյանը մասնավորապես խոսեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հավաստիացումների մասին, թե այդ բարեփոխումը միայն դրական է Հայաստանի համար:
«Այդ ձեր տված ձեր բարեկեցիկ կյանքը ձեզ մնա, ասում ենք, մի արեք տենց բան, ասում են՝ չէ, բա դուք պետք է բարեկեցիկ լինեք: Մեզնից վերցնում են, տանում են քառասունհինգ տարով տալիս են արտասահմանցիներին, բա չասենք՝ այ արտասահմանցի, վերցնում ես՝ ի՞նչ ես անելու: Նեղանում ա, թող նեղանա, ես ասում եմ՝ Հեֆերնին, թող կպնի ձեր լավագունը ձեզ, կգանք ձեզ դասախոսություններ կկարդանք: