
Բնակարանագողը կալանավորվել է

2013 թ. դեկտեմբերի 5-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել Ա. Հովհաննիսյան փողոցի 18 շենքի մի բնակարանից ոսկյա զարդեր, 60.000 դրամ, 2 ֆոտոխցիկ և բջջային հեռախոս գողանալու մասին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1977 թ. ծնված Հայկ Ս.-ն, որը կալանավորված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն