
«Գիշերը քնում, առավոտյան արթնանում են մարդկանց թալանելու, կեղեքելու նոր ձևերի փնտրտուքով»

Վեց տարի առաջ այս օրը ՀՀ իշխանությունները որոշեցին օգտվել զենքի ուժով իշխանությունը պահելու հնարավորությունից, որի արդյուքնում տասը անմեղ անձինք զոհվեցին: Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավի ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը: Նա նշեց, թե գործող իշխանությունները Հայաստանը տարան կործանման, քանի որ վերջին վեց տարիների ընթացքում ՀՀ-ից 246.000 մարդ հեռացավ:
Բացի այդ, ըստ Վ. Խաչատրյանի, Հայաստանը իր պետական պարտքը հասցրեց 2.4 միլիարդ դոլարի: «Փոքր և միջին բիզնեսը շնչահեղձ է լինում: Գիշերը քնում, առավոտյան արթնանում են մարդկանց թալանելու, կեղեքելու նոր ձևերի փնտրտուքով:
Պարզվում է` ըստ Համաշխարհային բանկի հրապարակած փաստաթղթի, Հայաստանից անօրինական ճանապարհով խոշոր չափի գումարններ են դուրս եկել»,- նշեց նա:
Ըստ ՀԱԿ անդամի՝ ինչքան էլ քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները փորձում են բանակացությունների արդյունքում հասնել կուտակային կենսաթոշակային համակարգի բարելավման, պատադիր բաղադրիչի վերացմանը, այնքան ճնշումները խստացվում են, քանի որ իշխանություններին պետք է փող` շատ և միանգամից:
«Այսօրվա իշխանությունը հավերժ չէ, և ուժ չունեն այս փտած և վարկաբեկված իշխանությունը պահելու միայն զենքով և ուժով: Դուրս գալու մի ճանապարհ կա` պարտադրել այս հակապետական իշխանական համակարգին խաղաղ ճանապարհով հեռանալ: ՀՀ քաղաքացուն թույլ տալ իրականացնել իր սահմանադրական իրավունքը` արդար ընտրությունների շնորհիվ ձևավորել իշխանություն»,- եզրափակեց նա: