Բաժիններ՝

Վիկտոր Յանուկովիչի ավտոպարկը (լուսանկարներ)

Մեժիգորիեն այսօր ընդունել է հարյուրավոր այցելուների, որոնք եկել էին տեսնելու Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կեցավայրը։ Շենք մտնել չէր թույլատրվում, փոխարենը՝ մարդիկ հնարավորություն են ունեցել տեսնելու Յանուկովիչի գարաժը։

Պարզվել է՝ այն ավելի տպավորիչ է, քան կարող էր թվալ։ «Украинская правда»-ի ֆոտոլրագրողը հաշվել է 20 ավտոմեքենա և 5 մոտոցիկլ։  Տարածքում եղել է անգամ սեփական բենզազցման կայան։

Մեքենաների մեծ մասը՝ 15 հատը, սովետական արտադրության են ЗИЛ, ГАЗ («Чайка»), ЗИС, ЗИМ, ЗАЗ 965։ Կան նաև արտասահմանյան արտադրության ռետրո մեքենաներ՝  BMW, Ford Hot Road 1934, Chevrolet։ Իսկ դրանց կողքին տեղ էր գտել ժամանակակից պրեմիում-դասի Bentley կուպեն։

garazh6 garazh7 garazh1 garazh2 garazh3 garazh4 garazh5

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս