Բաժիններ՝

Տիմոշենկո. «Ես այժմ գնում եմ Մայդան»

Տիմոշենկոն հայտարարել է, որ մասնակցելու է Ուկրաինայի նախագահի ընտրություններին

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկով, ով այսօր է ազատ արձակվել, հայտարարել է, որ մասնակցելու է մայիսի 25-ին կայանալիք Ուկրաինայի նախագահական արտահերթ  ընտրություններին: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, այս մասին Տիմոշենկոն ասել է լրագրողների հետ զրույցում Խարկովից Կիև թռիչքից առաջ:

«Ես այժմ գնում եմ Մայդան»,- ասել է Տիմոշենկոն: Պատասխանելով ապագա պլանների մասին հարցերին՝ Յուլիա Տիմոշենկոն ասել է. «Ես առաջադրվելու եմ նախագահի պաշտոնի ընտրություններին»:

ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի նախկին վարչապետին հիվանդանոցից դուրս են բերել սայլակով, սակայն նա աշխույժ տեսք է ունեցել: Նրան Մայդանում սպասում են 2 ժամից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728