Բաժիններ՝

«Օսկարի» հավակնորդ ֆիլմերը՝ երեխաների կատարմամբ (տեսանյութ)

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեխաները վերարտադրում են տեսարաններ «Օսկարի» հավակնող լավագույն 8 ֆիլմերից՝ «Կապիտան Ֆիլիպս», «Նա», «Խարդախություն ամերիկյան ձևով», «Գայլը Ուոլ-Ստրիտից», «Գրավիտացիա», «12 տարվա ստրկություն», «Նեբրասկա» և «Գնորդների դալլասյան ակումբը»: Տեսանյութի վերջում երեխաները հիշեցնում են Ամերիկյան կինոակադեմիայի գլխավոր մրցանակին հավակնող 9-րդ ժապավենի՝ Ստիվեն Ֆրիրզի «Ֆիլոմենա» դրամայի մասին, սակայն նշում են, որ այն չեն տեսել: Հետաքրքիրն այն է, որ այդ երեխաները չէին կարող մյուս ֆիլմերն էլ դիտել, քանզի դրանք տարիքային սահմանափակում ունեն:

Հիշեցնենք, որ Ամերիկյան կինոակադեմիայի 86-րդ մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա մարտի 2-ին:

Թոմսոն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս