Յանուկովիչի խորհրդականը հերքում է հրաժարականի մասին լուրերը. Ինտերֆաքս
INTERFAX.RU-ն տեղեկացնում է, որ Ուկրաինայի նախագահի խորհրդական Աննա Գերմանը հերքել է նախագահ Վիկտոր Յաուկովիչի հրաժարականի մասին տարածված լուրերը: «Интерфакс-Украина»-ի թղթակցի հարցին՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են երկրի ղեկավարի հրաժարականի մասին լուրերը, Աննա Գերմանը պատասխանել է. «Ոչ»: Նա նաև տեղեկացրել է, որ Յանուկովիչն այժմ գտնվում է Խարկովում, որտեղ հանդիպել է լրագրողներին և հանդես է եկել տեղական հեռուստաընկերությամբ:
Միևնույն ժամանակ Ա. Գերմանը Յանուկովիչի հրաժարականի մասին լուրերի տարածումը որակել է «սպեկուլյացիա և ուժով իշխանությունը զավթելու փորձ»:
INTERFAX.RU-ն հիշեցնում է, որ Վ. Յանուկովիչի հրաժարականի մասին այսօր Գերագույն ռադայում տեղեկացրել է ընդդիմադիր «Բատկիվշինա» խմբակցության պատգամավոր Վյաչեսլավ Կիրիլենկոն: