Բաժիններ՝

Բացառիկ տեսանյութ ողբերգական ավտովթարից. shamshyan.com

shamshyan.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է փետրվարի 19-ին Երևանում տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, ինչի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները տեղում մահացել էին:

Նշենք, որ փետրվարի 19-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում BMW մակնիշի 13 AP 003 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Բեկի պողոտայում՝ «Մեծ Անիվ» խանութի հարևանությամբ, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել շինության պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում: Վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները տեղում մահացել էին: Մահացածների դիերը ավտոմեքենայից ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցները հրշեջ-փրկարարների հետ 2 ժամից ավելի հատուկ տեխնիկայի գործադրմամբ էին կարողացել դուրս բերել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս