Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ. Վիկտոր Յանուկովիչ (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ և լքել երկիրը: Այդ մասին նա ասել է «112 Украина» հեռուստաընկերության եթերում հեռարձակված տեսաուղերձում: «Ես չեմ պատրաստվում հեռանալ երկրից և հրաժարական ներկայացնել…ես չեմ վախենում, ես օրինական ընտրված նախագահ եմ»,- հայտարարել է Յանուկովիչը: «Ես կշարունակեմ շրջագայել երկրի հարավ-արևելքով»,- ասել է նա՝ ավելացնելով. «Ես տեսա, թե ինչ է կատարվում երկրում: Կրակում էին իմ ավտոմեքնայի վրա»:
«Ես ոչինչ չեմ ստորագրի հանցագործների հետ, ովքեր ահաբեկում են երկիրը»,- հայտարարել է նա՝ շեշտելով, որ միջազգային գործընկերներն իրեն անվտանգության երաշխիքներ են տվել. «Ինձ անընդհատ վախեցնում են…միջազգային գործընկերները, ում հետ ես աշխատել եմ, ինձ անվտանգության երաշխիքներ են տվել: Ես կտեսնեմ, ինչպե՞ս նրանք կիրագործեն դա: Ես կանեմ ամեն ինչ՝ իմ երկիրը մասնատումից պաշտպանելու և արհյունահեղությունը դադարեցնելու համար: Ես դեռ չգիտեմ, ինչպես եմ դա անելու: Ես կշարունակեմ շրջագայել երկրի հարավ-արևելքով, որը դեռևս պակաս վտանգավոր է, կհանդիպեմ մարդկանց հետ: Ուզում գտնել պատասխանը՝ ի՞նչ պետք է մենք անենք առաջիկայում, ի՞նչ ճանապարհով պետք է շարժվենք առաջ»,- հայտարարել է Յանուկովիչը: Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Յանուկովիչն արդեն հրաժարական է ներկայացրել: