Կարծիքներ կան, որ այդ հարցում թուրքական կողմին օգնել է իսրայելական «Մոսսադ» հատուկ ծառայությունը:
2014թ. հուլիսի 1-ից սկսած դատախազների, դատավորների ու քննիչների կենսաթոշակները կսկսեն հաշվարկել այնպես, ինչպես ՀՀ մնացած բոլոր քաղաքացիներինը։ Նման կարգ է նախատեսված 2013-ի տարեվերջին ԱԺ-ի ընդունած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարված փոփոխություններով:
Դեռ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա այդ գագաթաժողովը:
2013 թվականին Սաուդյան Արաբիան հանդիսացել է արևմտյան երկրների արտադրած սպառազինության խոշորագույն գնորդներից մեկը:
«Ես կարծում եմ, կաթողիկոսն ամեն ինչ գիտի։ Մենք նամակով կդիմենք կաթողիկոսին։ Մենք հասնելու ենք նրան, որ իրեն հետ կանչեն։ Ամեն ինչ իր չափն ունի։ Սա կարող է շատ վատ ավարտ ունենալ»։
Մրցույթի ժյուրիի խոսքերով` սովորաբար ներգաղթյալները լուսանկարներում երևում են կեղտոտ ու հյուծված վիճակում, սակայն Սթանմայերի արած լուսանկարում նրանք լի են արժանապատվությամբ:
Փետրվարի 1-ին կառավարության ողջ էլիտան Արագածոտնում է եղել, հրավիրված են եղել նաև մարզի ՀՀԿ-ական համայնքապետերը: Պարզվում է՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ուշացումով, բայց որոշել է ճոխ նշել վարչապետի ծննդյան օրը:
«Հավերժ պիցայի» ստեղծումը տևել է մոտ երկու տարի:
Հայաստանի պանրի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն ահազանգում են. պանրի շուկայում առաջիկայում սպասվում է զգալի դեֆիցիտ։ Պատճառը կաթի արտադրությունն է, որը ՀՀ-ում սեզոնային բնույթ է կրում։ ՀՀ Շիրակի մարզում պանրի արտադրությամբ զբաղվող «Իգիթ» ընկերությունն արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում։ Իսկ շուկայում այսօր դեռ սպառվում է «Իգիթի» անցյալ տարվա արտադրանքը։
Ընդամենը 2 օր առաջ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր Աժ պաշտպանության հանձնաժողովի անդամների հետ այցելել Տավուշի մարզի զորամասերից մեկը, որտեղ սպայական անձնակազմին և զինվորներին վստահեցրել էր, թե երկրի նախագահը, Աժ-ն և կառավարությունը կարևորում են սահմանապահ զինվորների խնդիրները և նվերներ էր հանձնել։
Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգը հասնում է նաև Արցախ։ «Ժողովուրդը» տեղեկացավ, որ հաջորդ շաբաթ ԼՂՀ Ազգային ժողովում խորհրդակցություններ կանցկացվեն, և կքննարկվեն համակարգի անցման վերաբերյալ բոլոր հարցերը, սակայն դեռ մեծ օրակարգում հարցն ընդգրկված չէ։
Ժամը 07:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, փայտով բարձված բեռնատաար ավոտմեքենան կողաշրջվել է:
Այսօր Ռուսաստանում նշում են Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերման 25-ամյակը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Այս մասին նշված է Ալյասկան ներկայացնող սենատոր Մարկ Բեգիչին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հասցեագրած նամակում:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տասնայակ հազարավոր ծաղիկներ` Սուրբ Վալենտինի կապակցությամբ ավանդական նվերները, ժամանակին չեն հասցվել պատվիրատուներին:
2013 թվականին Թուրքիայի ուրանի պաշարները կազմել են 9129 տոննա, իսկ պղնձի պաշարները` 1.7 միլիոն տոննա:
ԵՄ-ն Ուկրաինային առաջարկում է ստորագրել քաղաքական ասոցացման մասին համաձայնագիր և ազատ առևտրի գոտու ստեղծում
2016 թվականին ակնկալվում է Türksat 5A-ի, իսկ 2019 թվականին` Türksat 3-ի արձակումը:
Ակնկալվում է, որ այցի ժամանակ կողմերը քննարկելու են էներգակիրների մատակարարման ավելացման և առևտրային կապերի զարգացման հարցերը:
Գագիկ Ջհանգիրյանը մտահոգիչ է համարում նաև այն փաստը, որ Ոստիկանության և ՊՆ քնչական ծառայությունների ամբողջ անձնակազմն ազատվելու է աշխատանքից, և հետո որոշվելու է՝ նրանց ընդունե՞լ աշխատանքի, թե՞ ո՞չ: Խոսքը 450-500 մարդու մասին է, և Ջհանգիրյանն ասում է, որ այդ մարդիկ մտահոգություն ունեն, որ «Գալու է մեկը, սուրը քաշելու է և բոլորին մորթի»:
Հիվանդանոց տեղափոխվածներն են 2 ավտոմեքենաների վարորդները և ուղևորներ, Հաղարծին գյուղի բնակիչներ 44-ամյա Աղասի Ներսիսյանը, 36-ամյա Արսեն Մանուչարյանը, 32-ամյա Մարիամ Մանուկյանը և 5-ամյա Նարեկ Ղազարյանը:
Նա շեշտել է, որ իր հարաբերությունները ԲՀԿ առաջնորդի հետ լավ են, նա հետաքրքրվում է պատգամավորի առողջական վիճակից եւ մշտական կապի մեջ են, «ոնց կարող ենք իրարից տեղյակ չլինել»:
Նրանք պարզաբանել են, որ իսլամական երկրների դոնորների մոտ հաճախակի են հանդիպում հեպատիտ B-ով վարակվածության դեպքերը:
Վերոնշյալ արտադրանքը խանութներից կարող է անհետանալ արդեն 2014 թ. հուլիսից, եթե Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ չկատարվեն:
Կոմպոզիցիան բավականին բարդ է եղել: Հալսմանի ասիստենտները «երեք» հաշվի վրա դույլով ջուր են շփել, մյուսները նետել են կատուներին, իսկ «չորս» հաշվի վրա ցատկել է Դալին:
37-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. նոյեմբերի 10-ին «Odnoklassniki» կայքում ստեղծել է իր ամուսնու նախկին սիրուհու կայքէջ, որտեղ առանց կնոջ համաձայնության, տեղադրել է վերջինիս մերկ լուսանկարը` այդպիսով նրա վերաբերյալ տարածելով անձնական գաղտնիք պարունակող տեղեկություն: Կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Մինչև Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակելը, նախագահ Սարգսյանն Աղվան Հովսեփյանին նախ պետք է գեներալ-լեյտենանտի կոչում շնորհի: Սա Հայաստանում գործող ամենաբարձր զինվորական կոչումն է:
Չնայած նրան, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր` գազամատակարարման հարցով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվելու է, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը պնդում է, որ հանձնաժողովը կստեղծվի միայն այն դեպքում, եթե հանրությունը նման պահանջ դնի:
«Ինձ չի թվում, որ ՀՀԿ-ն մինչև հաջորդ համապետական ընտրություններ պատրաստ կլինի հեռանալ իշխանությունից: Իրենք ունե՞ն այդ պոտենցիալը` հասկանալու համար, որ այդ խնդիրը կա…