ԱԶԿ փոխնախագահն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության փոխնախագահ և «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) հետ հարաբերությունների գծով պատասխանատու Քուրշադ Զորլուն մասնակցել է Իգդիրում Կովկասի վերաբերյալ ընթացող միջազգային կոնգրեսին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զորլուն նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» մեծ նշանակություն ունի տարածաշրջանային առևտրի, տրանսպորտի և տնտեսական համագործակցության առումով և առաջարկել է, որ երկրորդ Միջազգային Կովկասյան կոնգրեսը անցկացվի Նախիջևանում։ Ըստ նրա՝ «Միջին միջանցքի», «Զարգացման ճանապարհի» և Կարս-Իգդիր-Դիլուջու-Նախիջևան երկաթուղու կառուցումը զգալիորեն կբարձրացնի տարածաշրջանի առևտրային կարողությունները։

Ուշադրություն հրավիրելով Կովկասում երկարատև խաղաղության կարևորության վրա՝ ԱԶԿ փոխնախագահը նշել է, որ Թուրքիան՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, ձգտում է ապահովել խաղաղություն և անդորր տարածաշրջանում։

«Երբ 224 կիլոմետրանոց Կարս-Իգդիր-Դիլուջու և Նախիջևան գիծն ավարտվի, և մեր Իգդիրը միանա Զանգեզուրի միջանցքին, այսօրվա այս հավաքը, այս տեղեկատվությունն ու այս հայտարարությունները, որոնք մենք կգրանցենք պատմության մեջ, մեծ նշանակություն կստանան»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30