Բաժիններ՝

Սոցիալական երաշխիքների մասին նոր օրենքը դատավորներին կստիպի մինչև հուլիսի 1-ը թոշակի անցնել

2014թ. հուլիսի 1-ից սկսած դատախազների, դատավորների ու քննիչների կենսաթոշակները կսկսեն հաշվարկել այնպես, ինչպես ՀՀ մնացած բոլոր քաղաքացիներինը։   Նման կարգ է նախատեսված 2013-ի տարեվերջին ԱԺ-ի ընդունած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարված փոփոխություններով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:  

Կառավարության կողմից ներկայացված օրինագծով  առաջարկվում էր վերանայել առանձին կատեգորիաների անձանց կենսաթոշակի հաշվարկման կարգը և ներդրնել հաշվարկման միասնականացված կարգ:   Ասել է թե՝ եթե մինչ այժմ դատախազները, դատավորներն ու քննիչները բավական բարձր թոշակ էին ստանում՝ շնորհիվ այն բանի, որ նրանց կենսաթոշակներն այլ կերպ էին հաշվարկվում, ապա հուլիսի 1-ից սկսած ստանալու են, այնքան, որքան ՀՀ բոլոր թոշակառուները:   Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ սոցիալական երաշխիքների փոփոխությունը ՀՀ իրավական համակարգի վրա, փորձեցինք պարզել ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ զրույցում:    «Ես կարծում եմ պետությունը պետք է լուրջ քաղաքականություն վարի, եթե գործել են կենսաթոշակի բարձր դրույքաչափեր, հետո չպետք է իջեցնեն, եթե սահմանել ենք, ապա առնվազն պետք է պահենք, եթե չենք ավելացնում»,- ասաց Գագիկ Ջհագիրյանը:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս