
Նոր մանրամասներ` Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ` ստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Իջևանի քննչական բաժանմունքի քննիչ Սուրեն Գասպարյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է , երեկ` փետրվարի 14-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և 2 ավտոմեքենաների վարորդների ինքնությունը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ УАЗ մակնիշի 31 ՍՍ 288 համարանիշի ավտոմեքենան վարել է Հաղարծին գյուղի բնակիչ 49-ամյա Անդրանիկ Ներսիսյանը, իսկ УАЗ մակնիշի 57 ՏՍ 938 համարանիշի ավտոմեքենան վարել է Դիլիջան քաղաքի բնակիչ 38-ամյա Գառնիկ Ղազարյանը:
Հիվանդանոց տեղափոխվածներն են 2 ավտոմեքենաների վարորդները և ուղևորներ, Հաղարծին գյուղի բնակիչներ 44-ամյա Աղասի Ներսիսյանը, 36-ամյա Արսեն Մանուչարյանը, 32-ամյա Մարիամ Մանուկյանը և 5-ամյա Նարեկ Ղազարյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: