Ֆինանսների նախարարությունը արձագանքել է «Հետքի» հրապարակմանը, ըստ որի, Կառավարությունը եվրաբոնդերի թողարկումից ստացված 700 մլն դոլարը բյուջեում ներառել է օրենքի խախտմամբ:
Սյունիքի մարզի Հալիձոր համայնքի նախկին ղեկավար Սամվել Ասրյանը դատապարտվել է տուգանքի` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի` 1.000.000 ՀՀ դրամի չափով:
Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, դատական նիստը նշանակվել է Իջևանի նստավայրում: Վաղը տեղի կունենա այս գործով երկրորդ նիստը. նախորդը, որը նշանակված էր 2013թ., հետաձգվել էր:
«Մառախուղից պրծնելու» ոգևորությունը կարճ ժամանակ անց խամրեց, քանի որ Երևանի քաղաքացիները ստիպված էին աշխատանքի գնալ մայրաքաղաքի՝ ամբողջությամբ ձյան մեջ թաղված փողոցներով:
Դու նո՞ւյնպես Վիքիպեդիայի ընթերցող ես։ Եթե դուք նույնպես խմբագրում կամ ցանկանում եք խմբագրել, ապա «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակը հունվարի 15-ին հրավիրում է նշելու «Վիքիպեդիայի» ծննդյան օրը։
«Ամեն ինչ լավ էր, իր համոզմունքներին է մնացել, արիությունը տեղն էր նույն Շանթն էր: Էլի կարծում է, որ պետք է 3000-5000 հոգի դուրս գա փողոց դուրս գա դեպի բարիկադներ, փրկի Հայաստանը:
Վերջինս հայտարարել, որ զենքը բերել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկի նկուղից, որտեղ բնակվում է իր պապը:
Հունվարի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան` 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճան աստիճանաբար կբարձրանա` 3-5 աստիճանով:
«Կարծում եմ, որ չափից դուրս շատ է կարևորվում այն ներիշխանական բանավեճը, որն այսօր անվանում են Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան բանավեճ»,- մեզ հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը, երբ նրան խնդրեցինք իր կարծիքը հայտնել Ռ. Քոչարյանի վերջին հրապարակային ակտիվության վերաբերյալ:
Ռուսաստանի առաջնության ետնապահներից մեկը՝ Եկատերինբուրգի «Ուրալը», տրանսֆերի է հանել մի խումբ ֆուտբոլիստների: Այս մասին գրում է Armsport.am-ը
Հայաստանի զորամասերում այս պահի դրությամբ որևէ տարածված համաճարակ չկա: Այս մասին Tert.am-ին ասել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Կենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 14-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակ», «Փանոս Թերլեմեզյան-150» և «Անդրանիկ Օզանյան-150» հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները:
Հունվարի 13-ին, ժամը 08.45-ին, թիվ 27 երթուղու միկրոավտոբուսի վարորդը Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում արգելակել է, ինչի հետևանքով 53-ամյա ուղևորուհին վայր է ընկել սրահում և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Շանթ Հարությունյանի կինն ու որդին այսօր այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» և հանդիպել Շ. Հարությունյանին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա կինը՝ Ռուզաննա Բադալյանը:
Հունվարի 18-ին, ժամը 14:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հավաք՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:
Հունվարի 14-ին տեղի է ունեցել 2018 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN60294182) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 10 մլրդ 827 մլն դրամ:
«Մինչ մեզ «զբաղեցնում» են բույսերի, կենդանիների, փոքրամասնությունների, օդում ջրի կաթիլների կամ, ենթադրենք, խավարասերների շահերի պաշտպանությամբ, նույն մեզ «զբաղեցնողները» ոչնչացնում են մեզ ՄԵԾԱՄԱՍՆՈՐԵՆ»
Տնտեսական գործոններից բացի, թուրքական լիրայի փոխարժեքի վրա շարունակում է բացասաբար ազդել Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն:
Իրանի նախագահն ընդգծել է, որ իր կառավարությունը ձգտում է ներկայացնել ու պաշտպանել Իրանի ժողովրդի իրավունքներն ու շահերը:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վրաստանի օդային տիրույթը ղեկավարող ավիավերահսկիչները չեն ֆիքսել ռուսական ինքնաթիռներ:
Այսօր՝ հունվարի 14-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407 դրամ։
Այս մասին հայտարարել է մայրաքաղաքի ապրանքների ու ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեն Նեմերյուկը:
ՀՀ ոստիկանության շտաբի ոստիկան Էդգար Վարագյանի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթ:
2013 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 967.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 901.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 89.9% ով և 84.6%-ով ապահովել են ՀՀ կառավարության տարեկան ծրագրի կատարումը:
Չի բացառվում նաև, որ Թեհրանում բացվի ԵՄ-ի դեսպանատուն:
«Պետք է զանգահարենք ու խնդրենք Կարմիր խաչին, որպեսզի հնարավորության դեպքում թույլ տան գոնե Հակոբի 23-ամյակի օրը՝ հունվարի 28-ին, կարողանանք կապվել նրա հետ»:
2013 թվականին թուրքական ռազմական արտադրանքի արտահանման ծավալը կազմել է 1.4 միլիարդ դոլար:
«Իմ կարծիքով, շատ ճիշտ կլիներ, եթե «ՀայՌուսգազարդը» այս պահին հանդես գար հայտարարությամբ և տար հնարավորություն բնակիչներին այս ցուրտ ձմռան ամիսների ծախսած գազի գումարը վճարել ամիս-ամիս»