Ժնևյան համաձայնագիրը հաստատեց խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաներն օգտագործելու Իրանի իրավունքը. Ռոուհանի

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այսօր հայտարարել է, որ Ժնևում ձեռք բերված համաձայնությունն ի ցույց դրեց արևմտյան երկրների պատրաստակամությունը՝ կապված իր միջուկային ծրագիրը զարգացնելու Իրանի իրավունքի ճանաչման հետ.

«Ժնևյան համաձայնագիրը նշանակում է, որ միջազգային հանրությունը ճանաչել է խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաներն օգտագործելու Իրանի իրավունքը: Պայմանավորվածությունների իրագործումը կսկսվի մոտակա օրերին»:

Իրանի նախագահն ընդգծել է, որ իր կառավարությունը ձգտում է ներկայացնել ու պաշտպանել Իրանի ժողովրդի իրավունքներն ու շահերը. «Մենք միջազգային հարաբերություններ ենք հաստատելու աշխարհի երկրների հետ՝ ելնելով մեր ազգային շահերից»:

Տեսանյութեր

Լրահոս