Պուտինը Ուկրաինային մեղադրել է Ռուսաստանի ընտրություններին միջամտելու մեջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինային մեղադրել է Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններին միջամտելու մեջ։ Այս մասին գրում է Reuters-ը։

Պուտինը նաև հայտարարել է, թե Կիևը միտումնավոր խոչընդոտում է չորսուկես տարի տևող պատերազմը դադարեցնելուն ուղղված բանակցությունները:

Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Ռուսաստանի ռազմարդյունաբերական հանձնաժողովում, կրկին ընդգծել է Մոսկվայի պաշտպանության հիմնական նպատակը՝ հիմնվել իր «միջուկային եռյակի» վրա, և նշել, որ Մոսկվան պետք է նաև քայլեր ձեռնարկի հակահրթիռային պաշտպանության համակարգերի կատարելագործման ուղղությամբ։

Ռուսական լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան «վաղուց վերածվել է բռնապետության»՝ նկատի ունենալով այն, որ երկրում նոր նախագահական ընտրություններ չեն անցկացվում՝ չնայած նախագահ Վլադիմիր Զելենսկու պաշտոնավարման ժամկետի ավարտին։

«Ուկրաինայի ղեկավարությունը չի շտապում ընտրություններ անցկացնել, ինչպես գիտեք, սակայն միաժամանակ փորձում է խոչընդոտել մեզ», – նշել է ՌԴ նախագահը:

Զելենսկին և ուկրաինացի այլ պաշտոնյաներ պնդում են, որ երկրում ընտրություններ հնարավոր չէ անցկացնել, քանի դեռ ուժի մեջ է 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ներխուժումից ի վեր սահմանված արտակարգ դրությունը։

Կիևը ռուսաստանյան ընտրությունները որակում է «կեղծ», որոնց արդյունքն, ըստ Ուկրաինայի, կանխորոշված է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930