
Ավտոճանապարհների վիճակը՝ ժամը 18։00-ի դրությամբ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և ՈՒշիի ոլորանները:
Արագածոտնի մարզի Ապարան և Թալին քաղաքների ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: