Բաժիններ՝

Համայնքի նախկին ղեկավարը դատապարտվեց տուգանքի՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով

Սյունիքի մարզի Հալիձոր համայնքի նախկին ղեկավար Սամվել Ասրյանը դատապարտվել է տուգանքի` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի` 1.000.000 ՀՀ դրամի չափով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն.Օհանյանի նախագահությամբ՝ 2013 թվականի դեկտեմբերի 25-ին կայացված դատավճռով նա չի զրկվել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Համայնքի նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 3152 -րդ հոդվածով: Ըստ մեղադրանքի՝ Հալիձոր համայնքի նախկին ղեկավորը դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել պետական սեփականություն հանդիսացող հողամասում շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ, ինչպես նաև դիտավորությամբ չի կիրառել ինքնակամ կառույց իրականացրած անձի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս