Բաժիններ՝

21-ամյա Գառնիկը ոստիկաններին է հանձնել իր պապի ապօրինի պահվող ատրճանակը

Հունվարի 12-ին, ժամը 17.30-ին, Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 24/1 հասցեում գտնվող վագոն-տնակում ժամանակավոր բնակվող, 1992 թ. ծնված Գառնիկ Գ.-ն ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների պահանջով վագոն-տնակի փայտե միջնապատի վերևի հատվածից ներկայացրել է առանց գործարանային համարի և ապօրինի պահվող անհայտ տիպի ատրճանակ` դատարկ փամփշտատուփով:

Վերջինս հայտարարել, որ զենքը բերել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկի նկուղից, որտեղ բնակվում է իր պապը:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031