
2013 թվականին թուրքական ռազմական արտադրանքի արտահանման ծավալն աճել է 10 տոկոսով

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականին թուրքական ռազմական արտադրանքի արտահանման ծավալը կազմել է 1.4 միլիարդ դոլար: Դա 10 տոկոսով ավելին է՝ համեմատած դրա նախորդ տարվա հետ:
Թուրքիայի Պաշտպանական ու օդա-տիզերական արդյունաբերության արտահանողների ասոցիացիայի տվյալներով՝ ռազմական արտադրանքի արտահանումը 2008-2012 թվականներին աճել է 43 տոկոսով, ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում արտահանվել է արտադրված ռազմական արտադրանքի միայն 1/3-ը:
Ասոցիացիայի ղեկավար Լաթիֆ Արալ Ալիշի խոսքերով՝ 2014 թվականին պլանավորված է ռազմական արտադրանքի մակարդակը հասցնել մինչև 2 միլիարդ դոլարի մակարդակի՝ գրանցելով 44 տոկոսանոց աճ:
Նախորդ տարի ռազմական արտադրանքի արտահանման աճը հնարավոր է դարձել հիմնականում Turkish Aerospace Industries (TAI) ընկերության շնորհիվ, որին էլ բաժին է ընկնում ողջ արտահանման ծավալի 40 տոկոսը՝ 537 միլիոն դոլար: TAI-ն արտադրում է ATAK հարվածային ուղղաթիռներ, Hürkuş ուսումնական ինքնաթիռներ և ANKA հետախուզական անօդաչու թռչող սարքը:
Թուրքական ռազմական արտադրանքը հիմնականում արտահանվում է Հյուսիսային Ամերիկա, ԱՊՀ, ԵՄ, Կասպյան տարածաշրջան, Պարսից ծոցի ու Հարավ-Արևելյան Ասիայի երկրներ: