
Թուրքական լիրայի փոխարժեքը ռեկորդային անկում է ապրել

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ այսօր թուրքական լիրայի փոխարժեքը նվազել է մինչև ռեկորդային նշաձողի՝ դոլարի հետ հարաբերակցությամբ: Օրվա սկզբին մեկ դոլարն արժեցել է 2.18 թուրքական լիրա, սակայն օրվա ընթացքում թուրքական լիրայի փոխարժեքը նվազել է մինչև 2.1965-ի:
Լիրայի փոխարժեքի անկմանը նախորդել է Թուրքիայի ընթացիկ հաշվի դեֆիցիտի մասին երկրի Կենտրոնական բանկի կողմից տվյալներ հրապարակելը: Դրանց համաձայն, դեֆիցիտը 2.9 միլիարդ դոլարից (նախորդ տարվա նոյեմբեր) աճել է մինչև 3.9 միլիարդ դոլարի (դեկտեմբեր):
Տնտեսական գործոններից բացի, թուրքական լիրայի փոխարժեքի վրա շարունակում է բացասաբար ազդել Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալը, որը արդեն իսկ հանգեցրել է բազմաթիվ պաշտոնաթողությունների կառավարությունում, ոստիկանությունում ու դատախազությունում: