
Պետք է 3000-5000 հոգի դուրս գա փողոց դուրս գա դեպի բարիկադներ, փրկի Հայաստանը. կարծում է Շանթ Հարությունյանը

«Ամեն ինչ լավ էր, իր համոզմունքներին է մնացել, արիությունը տեղն էր նույն Շանթն էր: Էլի կարծում է, որ պետք է 3000-5000 հոգի դուրս գա փողոց դուրս գա դեպի բարիկադներ, փրկի Հայաստանը: Նրա կարծիքով, Հայաստանի ներկա իրավիճակի փրկությունը միայն հեղափոխությունն է»,- Aravot.am-ին ասել է Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը:
Նա և իր մայրն այսօր դատապարտյալների հիվանդանոցում տեսակցել են Շանթ Հարությունյանին: