Ինջիղուլյանները հունվարի 15-ին կդիմեն Կարմիր խաչին
«Մենք որքան ժամանակ է Հակոբից ոչ մի լուր չունենք։ Վերջին նամակից հետո էլ բան չենք իմացել»,֊ TESADASHT.am֊-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարութ Ինջիղուլյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25֊ին Հակոբը ընտանիքին նամակ էր ուղարկել Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի միջոցով, որտեղ ասում էր, որ չանհանգստանան, իր հետ ամեն ինչ լավ է։ Կայքի հետ զրույցում Հարութ Ինջիղուլյանը հայտնել է, որ հունվարի 15-ին պետք է զանգահարեն Կարմիր խաչ, որպեսզի հանդիպման օր նշանակեն նրանց հետ։
«Պետք է զանգահարենք ու խնդրենք Կարմիր խաչին, որպեսզի հնարավորության դեպքում թույլ տան գոնե Հակոբի 23-ամյակի օրը՝ հունվարի 28-ին, կարողանանք կապվել նրա հետ», -նշել է Հարութը։
Մանրամասները այստեղ`