Բաժիններ՝

Տարոն Մարգարյանը Ռիգա է մեկնել «բիզնես» դասի ավիատոմսով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Ռիգա` մասնակցելու Լատվիայի մայրաքաղաքի՝ եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակման արարողությանը: Ըստ «Փաստինոյի»՝ քաղաքապետարանի տարածած այս պաշտոնական լրատվությունը թերևս չկարևորվեր, եթե չլիներ քաղաքապետարանի կայքում ավելի վաղ տեղադրված գնման մրցույթի հրավերը:

Բանն այն է, որ այս այցի մասնակիցների համար ավիատոմսեր գնելու նպատակով քաղաքապետարանը հունվարի 10-ին ավիատոմսերի գնման մրցույթ էր հայտարարել:

Մրցույթի հայտարարությունից պարզ է դառնում, որ պատվիրակության  5 անդամներից միայն մեկը` քաղաքապետ Տարոն Մարգարյանն է ճանապարհոդելու «բիզնես» կարգի տոմսով, իսկ մնացած  4 ավիատոմսերը էկոնոմ կարգի են:

Ի դեպ, հայտարարության մեջ՝ որպես պարտադիր պայման է նշվում այն, որ ուղևորությունն անցնի Մոսկվայով, այսինքն` Երևան-Մոսկվա-Ռիգա-Մոսկվա-Երևան երթուղով:

Թե ո՞ր կազմակերպութոյւններն են մասնակցել քաղաքապետարանի հայտարարած մրցույթին և դրանցից ո՞րն է հաղթող ճանաչվել, քաղաքապետարանն առայժմ չի հրապարակում:

Փոխարենը կայքի կատարած փոքրիկ հարցումը ցույց է տվել, որ ՌԴ մայրաքաղաքով ուղևորությունն ավելի թանկ արժե, քան, ասենք, Կիևով: Այսպես. եթե «էկոնոմ» կարգի նման ավիատոմսն արժե շուրջ 234 500 դրամ, ապա Մոսկվայով նույն ավիատոմսի արժեքը 272 000 դրամ է:

Ինչ վերաբերում է «բիզնես» և «էկոնոմ» դասի ավիատոմսերի գների տարբերությանը, ապա նշենք, որ նույն Մոսկվայով անցնող տարբերակի բիզնես կարգի տոմսն արժե 697 000 դրամ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս