
ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել տարածաշրջանի երկրների մասնակցությամբ. Բաքվում Իրանի դեսպան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակ Այինը հայտարարել է, որ Իրանը կարևորում է տարածաշրջանի երկրների մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Մեկնաբանելով Իրանի ու Թուրքիայի հնարավոր համագործակցությունը հակամարտության կարգավորման գործընթացում կողմերին օգնելու հարցում՝ իրանցի դեսպանը հայտարարել է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել տարածաշրջանի երկրների մասնակցությամբ:
Խոսելով իրանա-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ դեսպանը նկատել է, որ երկու երկրների միջև առկա կրոնական ու մշակութային ուժեղ կապեր, որոնք հանդիսանում են երկկողմ հարաբերությունների զարգացման հիմնական գործոններ: Այինը հավելել է, որ մի շարք հարցերում կողմերի միջև կան տարաձայնություններ, սակայն դա չի կարող ազդել երկու երկրների խորացված կապերի վրա: