
Նազարբաևը խոստովանել է, որ Ղազախստանը կես դար հետ է մնացել Արևմուտքից

Tengrinews.kz-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ժողովրդին իր ամենամյա ուղերձում նշել է, որ Ղազախստանը Խորհրդային Միության հետ Արևմուտքից հետ է մնացել 50 տարով, սակայն հեռանկարում ունակ է մտնել աշխարհի զարգացած 30 երկրների թվում:
Նազարբաևը հավելել է, որ բացարձակապես հավատում է դրան, որ (Մաքսային միության անդամ) Ղազախստանը պատրաստ է լուծել մասշտաբային առաջադրանքներ, քանի որ ունի համապատասխան ռեսուրսներ ու կադրեր:
Նազարբաևն առաջարկել է Ղազախստանը զարգացած երկրների թվում ընդգրկելու պլանը բաժանել երկու փուլի, որոնցից առաջինը ավարտվելու է 2030 թվականին, իսկ երկրորդը՝ 2050 թվականին: