
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ճանաչել է Ղարաբաղի անկախությունը. Azatutyun.am

Միացյալ Նահանգների ամենախոշոր քաղաքներից մեկի՝ հայաշատ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Բանաձևում, որի տեքստը տեղադրված է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կայքէջում, նաև կոչ է արվում միջազգային հանրությանը ըստ արժանավույն ճանաչել «Արցախի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն»:
Քաղաքային խորհուրդը նշում է, որ Լեռնային Ղարաբաղը անկախության ավելի քան երկու տասնամյակների ընթացքում ձգտել է փոփոխություն և կայունություն բերել Կովկասի տարածաշրջանին, անցկացրել ազատ և արդար ընտրություններ ու հանրաքվեներ, որոնք «լայնորեն հռչակվել են մոդել տարածաշրջանի համար»։
Բանաձևը ներկայացրել է Լոս Անջելեսի խորհրդի հայազգի անդամ Փոլ Գրեգորյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: