Բաժիններ՝

«Վազգենիս գլուխը կերան՝ տղաներին թողեցին անգլուխ». «Ա1+»

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ ավանդույթի համաձայն՝ մահապարտներն այսօր այցելել են սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝ տիկին Գրետային: Այս անգամ տիկին գրետան իր հյուրերին ստիպված էր ընդունել ոչ թե տանը, այլ հիվանդանոցում՝ առողջական վիճակի պատճառով. «Ձեզ հետ միասին Վազգենս ներս մտավ: Ես հիմա իրեն մեռածների մեջ չեմ փնտրում, ես նրան փնտրում եմ ձեր մեջ, ողջերի մեջ: Ինքը կա, մեզ հետ է իր ոգին»:

Հարութ Գեւորգյանը իրեն ոչ թե ազատամարտիկ է համարում,, այլ Հայոց կանոնավոր բանակի առաջին զինվորներից մեկը: Սպարապետն իրեն փեսա էր ասում. «Մի հատ թուրքի սիրուն աղջկա նկար էի գտել, ու գլխիս վերեւն էի խփում, այդ նկարի համար, որտեղ էլ ինձ հանդիպեր, միշտ ասում էր` փեսա՛ ո՞նց ես»:

Ազատամարտիկները սրտնեղում են միայն, որ անուշադրության են մատնված։

«Վազգենիս գլուխը կերան ու մեր քաջարի տղաներին թողեցին անգլուխ: Վազգենը մի առիթով ասում է` մեր ցանած հունդերը հետո պտուղ կտան: Այո, կարծում եմ, որ պտուղ կտան ու ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ասել է Գրետա մայրիկը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս