Միրզոյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել են համագործակցության նոր հնարավորությունները
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին։
Զրուցակիցներն արձանագրել են Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման ակտիվ դինամիկան՝ և մի շարք ոլորտներում շարունակաբար խորացող համագործակցությունը։
Քննարկվել են գործընկերության խարտիայով նախանշված ոլորտերում և զարգացումների ներկայիս միտումներին համահունչ փոխգործակցության նոր հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել գործընկերության տնտեսական բաղադրիչին, ինչպես նաև G20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերի:

