Բաժիններ՝

Ակտիվիստներին բերման են ենթարկել Ազատության հրապարակից (լուսանկարներ)

Քիչ առաջ Ազատության հրապարակից ոստիկանական բաժանմունքներ բերման են ենթարկվել մի քանի ակտիվիստներ: Ինչպես հայտնի է՝ «Բանակն իրականում» նախաձեռնությունւ այսօր՝ Բանակի օրը, բողոքի ակցիա է կազմակերպել:

Հիշեցնենք, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այս պահին տեղի է ունենում բանակի 22-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում:

168.am-ի տեղեկություններով՝ բերման են ենթարկվել նաև «Բանակն իրականում» նախաձռնության անդամ Արա Նոդոլյանն ու ակտիվիստ Վարդգես Գասպարին:

epress.am-ի փոխանցմամբ՝ ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել «Բանակն իրականում» նախաձեռնության անդամներին և բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների 4 մայրերին մոտենալ Օպերայի և բալետի թատրոնի շենքին, որտեղ ժամը 17։00-ից Հայոց բանակի կազմավորման 22-ամյակի կապակցությամբ տոնական համերգ է անցկացվում։

Ոստիկանները պատ են կազմել՝ թույլ չտալով, որպեսզի բողոքողները մոտենան շենքի մուտքին։

Ըստ կայքի՝ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, փորձել է ճեղքել ոստիկանների պատը, սակայն նրան հրելով հետ են շպրտել։

Ավելի ուշ, երբ ակցիայի մասնակիցները փորձել են օպերայի շենքին մոտենալ Մաշտոցի պողոտայի կողմից, նրանց նկատմամբ ուժ են կիրառել, հրել ու քաշքշել։

Akcia-zinvor02 (2)

Akcia-zinvor02 (3)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս